Մամուլ

Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ․ Ռոտենբերգի փաստաբանը հաստատել է

Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ։

Նատալյա Ռոտենբերգի նկատմամբ երկու ամիս առաջ բռնության դեպք է գրանցվել, որի վերաբերյալ ներկայացվել է հաղորդում և քրվարույթ է իրականացվել, թե ինչ որոշումներ են նախաձեռնվել այս պահին, ձեռնպահ կմնամ տեղեկություն հայտնել:

Այս մասին 24News-ին տեղեկացրեց Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը:

«Նատալյա Ռոտենբերգն այն կինը չէ, որ տարիներով հանդուրժեր բռնությունը, դեպքը տեղի է ունեցել մեկ անգամ, մամուլում տեղեկությունները, թե պարբերաբար բռնության է ենթարկվել, չի համապատասխանում իրականությանը»,-մեկնաբանեց նա:

Փաստաբանը չմանրամասնեց, թե արդյո՞ք Ռոտենբերգը վնասվածքներ ստացել է բռնության հետևանքով, միայն նշեց, որ նախաքննական գաղտնիությունը ցանկանում է պահպանել, բայցի այդ, Ռոտենբերգը չի ցանկանում մեկնաբանություն տալ:

Կիսվեք ձեր էջում