Մամուլ

21-ամյա վարորդը «Ford Transit»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վահե Ա․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում։ Հայտնում է shamshyan.com-ը;

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում