Իրինա Դանիելյանը՝ իր անձնական կյանքի և Հրանտ Թոխատյանի հետ հարաբերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սիրված դերասանուհի Իրինա Դանիելյանը Կենտրոն հեռուստաընկերության «Պրոֆիլ» հաղորդման ընթացքում անկեղծացել է, ու խոսել է անձնական կյանքի, դերերի, Հրանտ Թոխատյանի հետ հարաբերությունների մասին:
«Իմ կյանքի բոլոր փուլերը եղել են ուրախ և երջանիկ, այդպիսիններից է եղել Հրանտ Թոխատյանի հետ իմ ամուսնությունը: Երբ կյանքի այդ փուլում ես ապրում, քեզ թվում է՝ դա ամենաերջանիկն է, հետո երբ այդ փուլը վերջանում է, քեզ թվում է ամեն ինչ մնաց անցյալում, հետո գալիս է մի ուրիշ փուլ, որտեղ էլի քեզ երջանիկ ես զգում: Եվ այդպես առ այսօր, հետադարձ հայացք գցելով ստացվում է, որ ես իմ կյանքի ամեն փուլը, այդ թվում Հրանտը, երջանիկ ապրելով եկել հասել եմ այսօրվան:
Ափսոսանքի զգացում և չասված խոսքեր չկան, ապրում ենք թեթև, իրար հարգելով և սիրելով: Ինձ թվում է, եթե երեխան չլիներ և մենք ավելի շուտ ամուսնալուծվեինք, մենք միևնույն է կմնայինք ընկերներ: Իմ բոլոր նախկիններն էլ այսօր իմ ընկերներն են»,- անկեղծացել է դերասանուհին:
Նախկին ամուսինները շարունակում են միմյանց հետ շփվել, առանց բացասական երանգի:
«Այս պահին արժանի մեկը չկա իմ կողքին, եթե գտնվի այդ մեկը, ես համաձայնությունս կտամ ամուսնության: Մասնագիտությունը չգիտեմ, բայց չեմ ուզում դերասան լինի:
Ինձ հհամար կարևոր է հետաքրքիր մարդ լինելը: Այդ մարդուն լսելուց ինչ-որ բան սովորեմ, ինձ համար հետաքրքիր լինի:
Որպես կին պահանջկոտ չեմ, կարծում եմ՝ չափի մեջ է»,- պատմել է դերասանուհի Իրինա Դանիելյանը:
Տեսանյութը՝ ստորև․


