Բախումից հետո գնացքը 50 մետր տարավ. ականատեսը՝ Դալարիկում վթարի մասին
Ինչպես արդեն հայտնել էինք հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ականատեսը NEWS.am–ին մանրամասներ է հայտնել․ «Գնացքը մոտ 50-60 մետր հետը տարավ բեռնատարին։
Ես հարվածի ուժեղ ձայնը լսեցի։ Ես բեռնատարի վարորդին չեմ ճանաչում։
Այստեղ և լուսացույց կա, և զանգ կա, միայն արգելափակոց չկա, բայց որ գնացքը մոտենում է, զանգերը տալիս է, լուսացույցը վառվում է։
Այսպիսի դեպք մի քանի տարի առաջ էլ է եղել»,–ասաց նա։
Այստեղ կանգնած եմ եղել, գնացքը գալիս էր, բեռնատարը եկավ մի պահ կանգնեց, ուզում էր անցնել, չհասցրեց, գնացքը խփեց։ Այս մասին պատմեց բեռնատարի վարորդ Գևորգ Պողոսյանը, ով ականատես է եղել Դարալիկում գնացքի ու բեռնատարի վթարին։
Գևորգ Պողոսյանը հավելեց, որ բեռնատարի վարորդը երիտասարդ էր. «Շտապօգնությունն արագ եկավ, դրեցին պատգարակի վրա, տարան։ Արյունոտ էր»։
Տեսանյութը ստորև․


