Մամուլ

Ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ կա 3 վիրավոր

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ Նարեկ Ս.-ն իր վարած «Ford» մակնիշի մեքենայով Միասնիկյան պողոտայում, 36/6 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և նրա երկու ուղևորները տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

avtovtar 2 9
avtovtar 1 8
Կիսվեք ձեր էջում