Մամուլ

Հորդառատ անձրևներ՝ առաջիկա օրերին․ եղանակը կփոխվի կտրուկ

Երևան քաղաքում՝

Հունիսի 16-ին կեսօրից հետո, 12-ին և 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 12-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի  12-ի երեկոյան, 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Կիսվեք ձեր էջում