Նոր բացահայտում․ ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, ՔԿՀ-ներից մեկում ընտրությունների գիշերը ծեծի են ենթարկել կալանավորներին։ Եթե հիշում եք` առաջին տեղեկությունը ստացվեց կալանավայրերից, եւ պարզվեց, որ ՔՊ-ն մեծ թվերով պարտվել է ընդդիմությանը:
Այն պահից, երբ լուրեր են տարածվել, որ «Քաղպայմանագիրը» հաղթանակ է տանում, խցերից սկսել են վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ հնչեցնել իշխող ուժի եւ Փաշինյանի հասցեին։ Դրանից ժամեր անց բանտի օպերներն անսպասելի մտել եւ ջարդել են ըմբոստացած բանտարկյալներին։
Նշենք, որ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում ՔՊ-ն իր արդյունքներով զիջել է ընդդիմադիրներին։


