Մամուլ

ԿԸՀ-ն ընտրությունների մասին կարևոր որոշում է կայացրել

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի արտահերթ նիստում քննարկել է թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների՝ 2026 թվականի հունիսի 11-ին ընդունված որոշումները, որոնք վերաբերում են Ազգային ժողովի հունիսի 7-ի հերթական ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում արձանագրված խախտումներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։

Հանձնաժողովը անվավեր է ճանաչել թիվ 10 ընտրատարածքի 10/51 և թիվ 35 ընտրատարածքի 35/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները։

Որոշմամբ՝ թիվ 10/51 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1287, արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։

Նույն կերպ, թիվ 35/65 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1315, նույնպես արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։

Թիվ 10/51 և 35/65 ընտրական տեղամասերի արձանագրություններում մնացած բոլոր ցուցանիշները, բացառությամբ անճշտությունների չափերի, զրոյացվել են։

Նշված երկու տեղամասերի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն։

Կիսվեք ձեր էջում