Մամուլ

Ավտոբուս է մխրճվել եկեղեցու մեջ, կան զոհեր

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի կենտրոնում գտնվող Մեծ Զլատուստ տաճարի մեջ ավտոբուս է մխրճվել։ Կան վիրավորներ, և առնվազն երկու մարդ մահացել է։

Ինչպես հաղորդում է EAN-ի թղթակիցը դեպքի վայրից, 81 ավտոբուսը նախ բախվել է մեքենայի, ապա թռել է դեպի եկեղեցի և մխճվել նրա մեջ։

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները և  բժիշկներ՝ առնվազն վեց և երկու շտապօգնության մեքենաներ։

Հաղորդվում է երկու զոհի մասին, իսկ ավտոբուսի մոտակայքում մեծ քանակությամբ արյուն կա։ 

Կիսվեք ձեր էջում