Ավտոբուս է մխրճվել եկեղեցու մեջ, կան զոհեր
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի կենտրոնում գտնվող Մեծ Զլատուստ տաճարի մեջ ավտոբուս է մխրճվել։ Կան վիրավորներ, և առնվազն երկու մարդ մահացել է։
Ինչպես հաղորդում է EAN-ի թղթակիցը դեպքի վայրից, 81 ավտոբուսը նախ բախվել է մեքենայի, ապա թռել է դեպի եկեղեցի և մխճվել նրա մեջ։
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները և բժիշկներ՝ առնվազն վեց և երկու շտապօգնության մեքենաներ։
Հաղորդվում է երկու զոհի մասին, իսկ ավտոբուսի մոտակայքում մեծ քանակությամբ արյուն կա։


