Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանները
ԱԺ ընտրությունների օրը հավատացյալները նկատել են, որ կոտրվել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, առավել հայտնի որպես «Գեղցոնց ժամ», պատուհանների ապակիները։
Այս մասին տեսանյութ է հրապարակել Միքայել Սրբազանի հոգեզավակ Աբրասիմ Աթոյանը՝ ներկայացնելով եկեղեցու վնասված պատուհանները։
Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել ԱԺ ընտրություններին նախորդող օրը՝ շաբաթ օրը, սակայն հավատացյալները կոտրված ապակիները նկատել են միայն հունիսի 7-ին՝ ընտրությունների օրը։
Տեսանյութը ստորև․


