Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը՝ բանտի պայմանների մասին
«Էս բանտի պայմանները շատ ծանր էր. խնդիրը միայն իմ մեջ չի, մարդիկ միշտ էին էդ վիճակում ու սա համակարգային խնդիր ա։
Ճիշտն ասած՝ ես ՄԻՊ-ին դիմել եմ հենց համակարգային մոտեցում ցույց տալու համար, խոստացել են որ անեն»,- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների մասին հարցին ի պատասխան ասաց մոտ մեկ ժամ առաջ այնտեղից դուրս եկած արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը։
Նրա խոսքով՝ միակ բանը, որ փոխվել է, հացադուլավորների համար նախատեսված խուց տաքացուցիչ բերելը եղել է։
«Էնտեղ մի այլ տիպի խոնավություն ու սառնամանիք, այ էս եղանակին, ուրեմն էդ տաքացուցիչը լրիվ մինչև վերջ միացրած, որ կարում էինք երկարաթև նենց նորմալ շորերով մնանք:
Նկուղային հարկ ա, ընդհանրապես արև չէինք տեսնում, բայց էդ սաղ մի կողմ՝ հոտը, կանալիզացիայի հոտը սպանում ա:
Այ էդ ա ամենածանր բանը ու իրոք դա մի պահ բերեց որոշ առողջական խնդիրների, նամանավանդ որ՝ հինգ օր չէին թողնում դուրս գայինք զբոսանքի:
Այ էդ իրոք բոլորի վիճակն ա ծանրացրել: Էլ չեմ ասում՝ տենց արհեստական այլ խոչընդոտներ… Ես երկրորդ օրն ա, չեմ կարում դիմեմ Դատախազություն, որպեսզի ներկայացնեմ ծանր հանցագործության մասին հաղորդում, խոսքը գնում ա մի խումբ անձանց առողջությանը ծանր վնաս տալու մասին, որը որ նույնիսկ անդառնալի կամ մահվան վտանգ է իր մեջ պարունակում: Ուրեմն դուռն ենք բացում՝ կանալիզացիայի հոտն ա գալիս, պատուհանն ենք բացում՝ աղբանոցի հոտն ա գալիս:
Միակ տարբերակն էն էր, որ սիգարետը էնքան ծխենք, որ սիգարետի հոտով էդ հոտը խլացնենք, ոնց որ մոխրամանում նստած լինենք:
Այ էս վիճակն ա անտանելի էնտեղ: Ու ասում եմ՝ հարցը իմ մեջ չի, իմ տեղեկությամբ՝ ամբողջ էդ քրեակատարողական հիմնարկներում հիմնականում էդ վիճակն ա»,- նշեց Օսիպյանը։
Տեսանյութը ստորև․


