Ապարանցի Դավոյի որդու՝ երգիչ Լևոն Զաքարյանի շքեղ հարսանիքն է
Հունիսի 3-ը ուրախ և հիշարժան օր է Դավիթ Զաքարյանի՝ Ապարանցի Դավոյի ընտանիքում։
Այսօր ամուսնացել է նրա որդին՝ երգիչ Լևոն Զաքարյանը։
Հարսանեկան արարողությունն անցկացվել է հայկական ավանդույթներին համահունչ՝ շքեղ և տոնական մթնոլորտում։
Լևոնի ընտրյալը՝ Մերին, նույնպես ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչ է։
Նա զբաղվում է երգարվեստով և հագուստի մոդելավորմամբ։
Տոնական միջոցառմանը ներկա են եղել հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ։
Հյուրերի թվում են Սպիտակցի Հայկոն և Կամո Սեյրանյանը, իսկ երեկոյի երաժշտական հատվածում ելույթ է ունեցել նաև Սեդա Սեյրանյանը։
Հարսանիքից առաջին կադրերն արդեն հայտնվել են համացանցում՝ գրավելով երկրպագուների ուշադրությունը։
Սոցիալական հարթակներում նորապսակներին ուղղված բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հնչում՝ մաղթելով նրանց սեր, երջանկություն և ամուր ընտանիք։
Տեսանյութը ստորև․


