ՄամուլՏեսանյութ

Երեկ Երևանում հնչած կրակոցներից հետո ինչպե՞ս է հայրը գտել որդուն․ նոր մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ArmLur.am-ին երեկ Շենգավիթ վարչական շրջանում հնչած կրակոցների դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ երբ մի խումբ անձինք վիճել են ու հնչել է կրակոց, տարածքում գտնվող տղամարդկանցից մեկը մոտեցել է վիճաբանողներին՝ փորձելով հանգստացնել և հարթել իրավիճակը։ Արդյունքում, վիճաբանող անձանցից մեկի ձեռքից վերցրել է զենքը և հանդարտեցրել իրավիճակը։

Ավելի ուշ տղամարդը տեսել է, որ միջադեպի մասնակիցն ու հրազենային վիրավորում ստացածը իր որդին է։ Ցավոք, 41-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։

Մայիսի 5-ին Երևանում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մեկ անձ էր սպանվել։

Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել և կա տուժած։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը մոտ 40 տարեկան է, ում անունը Արտյոմ է։

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Կիսվեք ձեր էջում