Մամուլ

Սուրենավանում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինի 42-ամյա վարորդը եղել է ոչ սթափ և մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից

Երեկ՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Իրինա Հ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Սևադա Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության և Իրինա Հ․-ն եղել է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչի համար մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում