Մամուլ

Նոր մանրամասներ՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին։

Չնայած նախաքննության ընթացքում որոշակի քայլերի ձեռնարկմանը, սպանության ենթադրյալ կատարողի և օժանդակողի կալանավորմանը, տուժող կողմը շարունակում է պնդել, որ քննությունը պետք է լինի առավել համապարփակ և նպատակային՝ ուղղված ոչ միայն անմիջական կատարողների, այլև սպանության հնարավոր կազմակերպիչների և պատվիրատուների բացահայտմանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, 23:50-ին, Փարաքարի իր կիսակառույց տան բակում սպանվեց համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկեր, ոստիկանության Արարատի օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանը, և վիրավորվեց Արծրուն Գալստյանը, որի եղբոր տղաները՝ Արթուր Գալստյանը, Մարզպետ Գալստյանն ու Սևակ Գալստյանը 7 ամիս առաջ Մերձավանում հնչած կրակոցների գործով մեղադրյալի աթոռին են։