Ռոբերտ Քոչարյանն իր դառը փորձով կարող է ծունկ ծնկի տալ Սամվել Կարապետյանի հետ. Վահագն Ալեքսանյան
Դա ուղղակի ֆանտաստիկա է: Սամվել Կարապետյանն էլ գնում է մյուս քաղաքական «լուզերների» ճանապարհով: Եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշի հրապարակել քաղաքական «լուզերության» առաջնորդության մի գիրք, ապա այնտեղ առաջին տեղում, առաջին քայլը քաղաքական «լուզերի» համար պետք է լինի «Գելլափ»-ին հարցում պատվիրելը, որով ինքը կունենա ուրճացված տոկոսներ: Այս մասին, ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով սոցիոլոգիական հարցման տվյալներին, ըստ որի Սամվել Կարապետյանի գլխավորած շարժմանը վստահություն հայտնած քաղաքացիների թիվը չնչին թվերով է զիջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահություն հայտնած մարդկանց թվին:
«Քաղաքական «լուզերության» առաջամարտիկը Ռոբերտ Քոչարյանն է և կարծում եմ՝ իր դառը փորձով կարող է ծունկ ծնկի տալ, օրինակ Սամվել Կարապետյանի կամ այլ ռուսաստանցի «օլիգարխների» հետ», – նշել է Ալեքսանյանը:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Ալեքսանյանը մտավախություն չունի, որ կարող է Սամվել Կարապետյանի թիմը առավելություն ունենալ, կամ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում խանգարել ՔՊ-ին, քանի որ նրա պարագայում չի աշխատելու «նախկին, թալանչի» պիտակները, նա պատասխանել է. «Ինչու՞, կարո՞ղ է իմ եղբայրն էր Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը: Սամվել Կարապետյանի եղբայրն էր Սերժ Սարգսյանի խմբակցության պատգամավոր: Կարո՞ղ է ՀՀԿ-ի գործածների պատասխանատվությունը չի կրում, ո՞ր պահից չի կրում»: