Աշխարհ

Անհետացել է Նիկոլայ Սվեչնիկովը. ի՞նչ է կատարվել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված ավանդական «Բոսֆոր-2025» միջմայրցամաքային լողավազքի ընթացքում անհետացել է ռուսաստանցի լողորդ և մարզիչ Նիկոլայ Սվեչնիկովը։ 29-ամյա մարզիկը եղել է միակ մասնակիցը շուրջ 3000 մրցակիցներից, ով չի հասել մրցավազքի եզրագիծ։

Մրցումը մեկնարկել է օգոստոսի 24-ի առավոտյան՝ ժամը 10:00-ին։

Մասնակիցները նավերից նետվել են ջուրը և պետք է հաղթահարեին 6,5 կմ ուղի՝ Ասիայից դեպի Եվրոպա։ Սվեչնիկովը մեկնարկել է երրորդ նավից՝ իր երեք աշակերտների հետ։ Վերջիններս հաջողությամբ ավարտել են լողը, մինչդեռ իրենց մարզիչը ֆինիշ չի հասել։ Նրա անձնական իրերը մնացել են պահեստարանում։