Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային՝ ծննդյան օրվա կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։
Ինչպես հաղորդում է APA-ն, շնորհավորական նամակում ասվում է.
«Հարգելի Մեհրիբան Արիֆովնա,
Խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ։
Խնդրում եմ փոխանցել իմ ողջույնները Իլհամ Հեյդարովիչին և Ձեր ընտանիքի բոլոր անդամներին»։