Խոշոր ավտովթար Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին․ կան վիրավորներ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ 43-ամյա Էդգար Ե.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի «Փիրուզե լողափ»-ի մոտ բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Մեսրոպ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանով Մեսրոպ Հ.-ն և նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Շ. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչակնա վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

