ՄամուլՏեսանյութ

Մահացածը «Nissan»-ի 22-ամյա ուղևորն է. մանրամասներ Ջրառատի կամրջի ավտովթարից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 6-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի վրա միմյանց են բախվել «ԳԱԶ 3129» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ։

ՆԳՆ ոստիկանության տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց են հոսպիտալացվել նաև «Նիսսանի» վարորդն ու երեք ուղևորները։

«Նիսսանի» մյուս 22-ամյա ուղևորը բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմին։