Շնորհակալ ենք, որ կաս մեր կյանքում, այդքան պարզ, այդքան խորը և այդքան մաքուր․ Սոֆի Մխեյանը՝ Նազենի Հովհաննիսյանին
Այսօր դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը։
Նրան շնորհավորել է նրա մտերիմ ընկերը՝ երգչուհի Սոֆի Մխեյանը։ Նա իր ինստագրմյան էջում համատեղ լուսանկարներ է հրապարակել և շնորհավորել․
«Ծնունդդ շնորհավոր, Նազենի՜։ Մեր կյանքի ճանապարհին կան մարդիկ, որոնք պարզապե՛ս ներկա չեն, այլ ներկա են … իսկապես. լույս են, ուժ ու հարազատ հոգի:
Դու՝ այդ բացառիկներից ես. ընկեր, քույր, գործընկեր, հայ կին, ում սերն առ հայրենիք անսահման է: Քեզ հետ ընկերությունը ոչ միայն ուրախություն է, այլև արժեք՝ լռելու, լսելու, հավատալու, պայքարելու ու ամենակարևորը՝ հասկացված լինելու։
Օրհնված են քո իրական ընկերները, որ քեզ ունեն: Քո հայրենասիրությունը բառերով սահմանել հնարավոր չէ. այն գործով է, գործով՝ առանց բարձրաձայն գովազդի։ Քո խոսքը հաճախ ավելի զորեղ է, քան ցանկացած աղմուկ։ Տեսակդ ՝ ազնիվ ու բացառիկ… շա՜տ խելառ ու այդքան իսկական…
Շնորհակալ ենք, որ կա՛ս մեր կյանքում, այդքան պարզ, այդքան խորը և այդքան՝ մաքուր»։

