Երևանում խաղավարը խաղի ժամանակ մասնակիցներին հնարավորություն է տվել շահել. վնասը շուրջ 279 հազար եվրո է
Երևանում խաղավարը խաղի ժամանակ մասնակիցներին հնարավորություն է տվել շահել. վնասը շուրջ 279 հազար եվրո է
Ապրիլի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնից ստացվել է տեղեկություն այն մասին, որ մարտին մի քանի անգամ «Էվոլյուշն Ստուդիո Էյ ԷՄ» ՍՊԸ-ի աշխատակից, թղթադրամի խաղավար Կարեն Սահակյանը առցանց «Բլեքջեք» խաղի ժամանակ իր ապօրինի գործողություններով խախտել է «Բլեքջեք» խաղի վարման կարգը՝ խաղի մասնակիցներին հնարավորություն է տվել շահել խաղի ընթացքում և չարաշահելով ընկերության վստահությունը ընկերությանը պատճառել է ընդհանուրը՝ 279 հազար Եվրոյի վնաս, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։