ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

ՔՊ-ի վարկանիշը 0-ից ցածր է․ Հայկ Մարության

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«5 օրվա ընթացքում 20․000-ից ավելի քաղաքացի միացել է մեր ստորագրահավաքին, այսօր 6-րդ օրն է, շատ ակտիվ է ընթանում, որովհետև մարդիկ, մասնավորապես՝ ովքեր օգտվում են տրանսպորտից, հասկանում են, որ այն փոփոխությունը, որը պետք է լինի, իրենց համար պրոբլեմատիկ է:

Կարծում եմ՝ ՔՊ-ի ժողովուրդը պետք է իրենց վարկանաիշի մասին մտածի։ Ես ոչ մի չափման միավոր չգիտեմ վարկանիշը չափելու, չգիտեմ՝ իրենք ինչով են չափում։ Բայց մենք ժողովդրի հետ շփվում են, ու իսկապես՝ ՔՊ-ի վարկանիշը 0-ից էլ ցածր է։

Մարդիկ ստորագրելիս ասում են՝ իսկ կարելի՞ է հայհոյանք գրել, ասում եմ՝ իհարկե չի կարելի, ուղղակի ստորագրություն ենք հավաքում։ Ինչ վերաբերում է մանիպուլյացիաներին, ապա մանիպուլյացիաների արքաները ՔՊ-ներն են ու իրենց ֆեյքերի բանակը, իրենք մարդկանց ասում են, որ 1 ուղետոմսը չի դառնում 300 դրամ, այնինչ՝ ավագանու որոշման մեջ բառացի գրված է, եթե 1 հատ տոմս ես գնում, պետք է 300 դրամ վճարես․․․»,- ասաց Մարությանը։

Կիսվել