Մամուլ

«Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ Սերոբ Գասպարյանը կալանավորվել է

«Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ Սերոբ Գասպարյանը կալանավորվել է

Ըստ մամուլի հրապարակումների՝ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում իշխանության յուրացման նախապատրաստման գործով։

Նշենք, որ ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Կիսվել