Աննա Հակոբյանը մայոնեզ սիրում է, իսկ խնձոր՝ ոչ․ մի անհարմար պատմություն
Oragir.news-ը գրում է․ Թեև արդեն մի քանի օր է անցել միջադեպից, բայց Փաշինյանի ուղղությամբ վերևից ընկած խնձորի շուրջ քննարկումները չեն դադարում։ Տուժածներ չկան, բայց վարչապետի ուղղությամբ խնձոր նետած տղամարդուն ընդհուպ երկու տարվա ազատազրկում է սպառնում։
Իհարկե, այսպիսի ընթացք գուցե չստանար միջադեպը, եթե թիրախում Նիկոլ Փաշինյանը չլիներ, բայց քանի որ վարչապետն է, ոստիկանները հաշված ժամերի ընթացքում և՛ տունն էին գտել, և՛ խնձորը նետող տարեց տղամարդուն։
Այս պահին տարեց տղամարդու խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Միջադեպի վերաբերյալ չդադարող խոսակցություններին զուգահեռ տեղին է հիշել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ տարիներ առաջ արված ֆեյսբուքյան գրառումը։
2018 թ․ փետրվարին, երբ դեռ հեղափոխության քայլերթն էլ չէր սկսել Փաշինյանը, ընդդիմադիր հայացքների տեր Աննա Հակոբյանի ուշադրությունը գրավել էր Բելգիայում տեղի ունեցած մի միջադեպ։ Աննա Հակոբյանն էլ, կիսվելով այս միջադեպով, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
Բելգիայի՝ մայոնեզով ողողված վարչապետը այնքան ծանր չի տարել միջադեպը, որքան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խնձորն ամենևին էլ չի դիպել, բայց դա չի խանգարել որ հենց նույն րոպեին իրարանցում սկսվի ու տարածքը շրջապատեն իրավապահները, գործի անցնեն փրկարարները։
Հավելենք նաև, որ ապացուցված էլ չէ՝ խնձորը նետվել է վարչապետի վրա, որովհետև չի բացառվում, որ խնձորը 71-ամյա տղամարդու ձեռքից պարզապես ընկել է։