Մամուլ

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. գտել են երեկվանից որոնվող 22-ամյա ՌԴ քաղաքացու մարմինը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 21-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության մոտ 28 փրկարարներ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների, ինչպես նաև ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ երեկվանից որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Երեկ՝ օգոստոսի 21-ին, ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի, և հայտնել են, որ առավոտյան՝ ժամը 09:20-ից իրենց ընկերոջ՝ ՌԴ քաղաքացի 22-ամյա Մարկ Լարինից տեղեկություններ չունեն: Վերջին անգամ նրան տեսել են Մարմարիկ ջրամբաարի հարևանությամբ:

Ողջ գիշեր փրկարարները, ոստիկաններն ու պարեկները որոնողական ախատանքներ են իրականցրել, որոնք տևել են  մինչև գիշերը ժամը 23:00-ն, ապա մթնելու պատճառով աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել են այսօր՝ առավոտյան ժամը 07:00-ից:

rd qaxaqacu marmin

Քիչ առաջ Հրազդանի փրկարարները Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի հարևանությամբ՝ մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Մ. Լարինի դին և նրա վարած հեծանիվը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու հերթապահ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա խատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  

Կիսվել