Ժամանց

Սուպեր Լուսին․ Այսօր կարելի է ականատես լինել հետաքրքիր աստղագիտական իրադարձության

Սուպեր Լուսին․ Այսօր կարելի է ականատես լինել հետաքրքիր աստղագիտական իրադարձության

2024 թվականի օգոստոսի 19-ին ականատես կարող ենք դառնալ հետաքրքիր աստղագիտական իրադարձության՝ Սուպեր Լուսնի։ Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից:

Այս երևույթը իր գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 22։25-ին։

Սուպեր Լուսին

Ի՞նչ է Գերլուսինը կամ Սուպեր Լուսինը

Գերլուսին տեղի է ունենում այն դեպքում, երբ լիալուսնի փուլը և Լուսնի՝ Երկրին ամենամոտ կետում գտնվելու դիրքը (պերիգե) համընկնում են։

Լուսնի ուղեծիրը Երկրի շուրջ իդեալական շրջանաձև չէ, այլ էլիպսաձև է, ինչի հետևանքով նրա հեռավորությունը Երկրից տատանվում է ամսվա և տարվա ընթացքում: Միջին հեռավորությունը կազմում է մոտ 382,900 կիլոմետր (238,000 մղոն):

Նշենք նաև, որ «Գերլուսին» տերմինը պաշտոնական աստղագիտական տերմին չէ: Այն առաջին անգամ առաջարկվել է աստղագետ Ռիչարդ Նոլիի կողմից 1979 թվականին։

Կիսվել