Օգտակար

Սննդում օրական 50 գրամից կամ 12 թեյի գդալից ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի

Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու:

Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը:

Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ պարունակում են թաքնված շաքարի մեծ քանակություն, օրինակ՝ մրգային յոգուրտները կամ մրգային հյութերը:

avelacrac shaqar

Մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար`

1 բաժակ բնական հյութ (30 գրամ կամ 7.5 թեյի գդալ շաքար)

1 բաժակ գազավորված քաղցր ըմպելիք (33 գրամ կամ 8.5 թեյի գդալ շաքար)

1 կտոր կաթնային շոլոկադի սալիկ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ շաքար)

100 գր. պաղպաղակ (21 գրամ կամ 5 թեյի գդալ շաքար)

200 գրամ յոգուրտ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ)

1 փոքր թխվածքաբլիթ (3գրամ կամ 3/4 թեյի գդալ):

Մթերքների մեջ ավելացված շաքարի քանակությունը ստուգելու համար անհրաժեշտ է ընթերցել պիտակները և խուսափել ավելացված շաքար պարունակող սննդամթերքից:

Կիսվել