ՄամուլՏեսանյութ

Ջահը քիչ էր մնում պոկվեր․ 3 երեխաներիս արթնացրեցի ու վազեցինք դուրս

Oragir.News-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի մի շարք գյուղերի բնակիչներ նշեցին, որ երկրաշարժը բավականին ուժգին է եղել։

«Շենքի 2-րդ հարկում էի, այնքան ուժեղ էր, որ ինձ թված շենքը հիմա փլվելու է․ անկողնուս մեջ այս ու այն կողմ էի գնում. Արագ վեր կացա ինչից հետո մոտս գլխապտույտ սկսվեց, վազեցի դուրս, սպասեցի որոշ ժամանակ ու հետո ներս մտա»․- ասաց Լիճք գյուղից Հակոբ Հակոբյանը

«Արթնացա գլխապտույտից ինձ թված ուղղակի վատ եմ զգում, և, քանի որ տանը մենակ էի, վախեցա, բայց նայեցի կողքերս նկատեցի, որ կողքիս կահույքը գնում գալիս է, հասկացա, որ երկրաշարժ է, արագ դուրս եկա տանից․ շատ ուժեղ էր»,- ասաց Վաղաշեն գյուղի բնակչուհի Համեստ Գևորգյանը

«Ես արթնացա դղրդոցից, մտածեցի ինչ֊-որ բան ընկավ, հետո նայեցի շուրջս, ջահը քիչ էր մնում պոկվեր, արթնացրեցի 3 երեխաներիս, գրկեցի ու վազեցինք դուրս։ Դրսում այլ հարևաններ էլ կաին, իսկ մի մասն էլ խորը քուն մտած էին եղել, չէին զգացել․ իսկապես արսափելի զգացողություն էր»,- իր զգացողություններով Oragir.News-ի հետ զրույցում կիսվեց Աստղաձոր գյուղից Սուսաննա Մարկարյանը։

Համացանցում նաև օգտատերերն են տեսանյութ տարածում, որտեղ երևում է, թե ինչ ուժգնությամբ է զգացվել երկրաշարժը Մարտունիի տարածաշրջանում։

Կիսվել