Շուրջ երեք տարի միասին աշխատելուց հետո` իմ դիմումի համաձայն ազատվել եմ
ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Ռոնա Ահարոնյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Այս մասին նա հայտարարել է իր սոց․ էջում։
«Իմ շատ սիրելի՛ ընկերներ ու գործընկերներ,
Շուրջ երեք տարի միասին աշխատելուց հետո երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից:
Նախարարությունում անցկացրած յուրաքանչյուր օրն անցել է մեծ նվիրումով, պատասխանատվությամբ ու ոլորտի համար լավ բան անելու մեծ պատրաստակամությամբ: Եվ էս հարցում առանցքային դերակատարում են ունեցել թե՛ նախարարության աշխատակիցները, թե՛ լրագրող գործընկերները:
Շնորհակալ եմ ձեւավորված ընկերության, համագործակցության ու միասին իրականացրած ծրագրերի համար:
Կհանդիպենք առաջիկայում»: