Մամուլ

Հանգստյան գոտում 27-ամյա կինը դանակարել է երեք տղամարդու

Հուլիսի 17-ին՝ ժամը 22:25-ին. ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Կապան քաղաքի հանգստի կենտրոններից մեկում դանակահարել են հորը, հորաքրոջ ամուսնուն և հորեղբորը:

Ահազանգով ոստիկանության Կապանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

Պարզվել է, որ նշված վայրում հանգստացող երկու խմբերի միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքներ է պատճառել Քաջարան քաղաքի երեք բնակիչների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել մի կողմից՝ Կապանի վեց, մյուս կողմից՝ Քաջարանի չորս բնակչի միջև: Վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի ու փոխադարձ հայհոյանքների. արդյունքում տևական ժամանակ խախտվել է հասարակական կարգը:

danakaharutyun

Այդ ընթացքում էլ Կապանի 27-ամյա բնակչուհին սեղանից վերցնելով խոհանոցային դանակը՝ հարվածել է քաջարանցի երեք տղամարդկանց, որոնցից մեկն էլ ընկնել ու կոտրել է դաստակը:

Վիճաբանության կապանցի մասնակիցները ներկայացվել են բաժին: Դանակահարողը և երեք անձ ձերբակալվել են:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Կիսվել