Հայտնաբերվել են 34-ամյա կինն ու երեխաները․ որտեղ են վերջիններս եղել
Հունիսի 10-ից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում էր 1990 թ. ծնված Նվարդ Բարսեղյանը՝ իր հինգ անչափահաս երեխաների հետ:
Ոստիկանության Աշոցքի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին նա երեխաների հետ հայտնաբերվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում:
Նշենք, որ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան, Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից հեռացել են անհայտ ուղղությամբ:
Հավելենք, որ հինգ երեխաներից մեծը 11 տարեկան է, երկվորյակները 2015 թվականին են ծնվել, մյուսները 6 և 3 տարեկան են։