Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, իմ լավ Ընկեր․ Աշոտ Ղազարյան
Այսօր՝ հունիսի 22-ին, կյանքից հեռացել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։ Դերասանուհին հանկարծամահ է եղել։
Լալա Մնացականյանի մահը սգում են նրա երկրպագուները, ուսանողներն ու գործընկերները։ Լալա Մնացականյանի մտերիմ խաղընկերներից Աշոտ Ղազարյանը, որի հետ միասին դերասանուհին հանդես է եկել հայկական ամենակոլորիտային՝ «Մեր բակը» ֆիլմաշարում, ֆեյսբուքյան էջում իրենց համատեղ լուսանկարն է տեղադրել։
«Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, իմ լավ Ընկեր։ Հազար ափսոս»,-հրապարակումը մակագրել է ՀՀ ժողովրդական արտիստը։
Դերասանուհին 66 տարեկան էր։