Թուրքիան ողջունել է Երևանի կայացրած որոշումը
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինը որպես պետությունը ճանաչելու մասին կայացված որոշմանը:
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է.
«Մենք ուրախ ենք, որ Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի նման պետություններից հետո Հայաստանը ևս Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին որոշում է կայացրել:
Հայաստանը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի, իրավունքների հավասարության, ինքնիշխանության և խաղաղության մեջ միասին ապրելու սկզբունքների նկատմամաբ և ճանաչում է Պաղեստին պետությունը»:
Բացի այդ, հայտարարության մեջ ընդգծվել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել՝ որպեսզի ավելի շատ պետություններ ճանաչեն Պաղեստինը որպես պետություն։
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հանրապետության իշխանությունները որոշել են ճանաչել Պաղեստինի պետությունը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ Երեւանն այդ կերպ հաստատել է հավատարմությունը միջազգային իրավունքին եւ ժողովուրդների խաղաղ գոյակցության սկզբունքներին։