Մամուլ

Վիճաբանության ժամանակ դանակահարել է 20-ամյա կնոջը

Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում գտնվող շենքերից մեկում վիճաբանություն է:

Մեծամորի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 11.30-ի սահմաններում նշված շենքի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Մայիսյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նույն հասցեում բնակվող 20-ամյա Մ. Հ.-ի որովայնին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

Հետագա միջոցառումներով 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժին: 20-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերոհիշյալ բնակարանում կատարված զննությամբ հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
27-ամյա երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Կիսվել