Մոսկվայում ուժգին փոթորիկի պատճառով կան ավերվածություններ
Հունիսի 20-ին «Էդգար» փոթորիկը հարվածել է Մոսկվային և մարզին։ Մերձմոսկովյան Լոբնյա քաղաքում պտտահողմեր են գոյացել, իսկ մայրաքաղաքում մի քանի ծառ է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան բազմաթիվ վիրավորներ, վնասվել են մեքենաներ: Հորդառատ անձրևի, քամու ուժգնացման պատճառով հայտարարվել է վտանգի «նարնջագույն» աստիճան:
Քաղաքում ժամանակավորապես փակվել են մշակույթի և հանգստի զբոսայգիները, փառատոնային հարթակները, ինչպես նաև Մոսկվայի կենդանաբանական այգին։ Մայրաքաղաքի առևտրի և ծառայությունների վարչությունը դիմել է ամառային պատշգամբներով ռեստորանների և սրճարանների տերերին՝ խնդրելով ամրացնել բոլոր կառույցները և ժամանակավորապես դադարեցնել սեզոնային սրճարանների շահագործումը:
Իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ տներում, դուրս չգալ փողոց։ Ականատեսները հրապարակում են հորդառատ անձրևի ու ուժեղ քամու հետևանքները՝ տապալված ծառեր, վնասված ավտոմեքենաներ, գովազգային պակված վահանակներ, քամուց քշված աղբարկղեր։