Աբրահամը դեռ մի քանի օր էլ պիտի մնա հիվանդանոցում, նա պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է
Այս մասին հայտնել է նրա կինը՝ Արփի Հարությունյանը։
«Ընկերնե՛ր, Աբրահամը դեռ մի քանի օր էլ պիտի մնա հիվանդանոցում։ Քանի որ շատ են նամակները, այսպես տեղեկացնեմ՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում ենք՝ պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողությամբ։ Չարչյանը մեր ընտանիքին չափազանց հարազատ մարդ է՝ վաղեմի ընկեր ու բարեկամ։
Դե՜, որպես նմանը չունեցող բժիշկ՝ բոլորդ գիտեք։ Ապահով ձեռքերում ենք»։