Եթե Տատին լիներ մեր ազգի հավաքական կերպարը, հիմա Հայաստանը այլ տեսք կունենար. Արա Պողոսյան
Եթե Տատին լիներ մեր ազգի հավաքական կերպարը, հիմա Հայաստանը այլ տեսք կունենար. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայ ժողովրդի երեսը պարզ անողը Տատին է, որ ո’չ թե փողի, այլ հողի կռիվ է անում 96 տարեկանում։
Եթե Տատին լիներ մեր ազգի հավաքական կերպարը, հիմա Հայաստանը այլ տեսք կունենար։
Տատին սովետական շրջանի փիլիսոփայության կրողն է, ի տարբերություն հետսովետական շրջանի անկախության փիլիսոփայության կրողների, Տատին «պրագմատիկ հանձնող/հանձնվող» չէ, այլ իդեալիստ հայրենասեր, ում համար չկա «գեոպոլիտիկա», այլ կա Հայրենիք, որը պետք էր պահել։
Հենց այդպիսին էր իմ լուսահոգի տատը, ու խորհրդային էպոխայի մեծերը։
Սա է նաև պատճառներից մեկը, որ Հայաստանի թշնամիները փորձում են խմբագրել մեր հայրենասիրության փիլիսոփայությունը, այն բերելով նեոգաղութային փիլիսոփայության դաշտ` սահմաններ չունեցող պետություն, որի գլխավոր փիլիսոփայությունը կապիտալն է, առանց տեսակի պահպանման հիմնական տարրերի։
Ասել է թե` համահարթեցման միջոցով Հայրենիքի և պետության վերաիմաստավորում` նոր աշխարհի քաղաքացիների ստեղծմամբ։
Տատին ինչքան էլ տարօրինակ հնչի, մարմնավորում է հայ մարդու պայքարը և այդ պայքարի արդարացիությունը, անկախ այն հանգամանքից, թե ինչ ավարտ կունենա Տավուշի գյուղերի շուրջ դավադրությունը»։