Մամուլ

Ով է այսօր Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի դիվերսանտը

Ով է այսօր Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի դիվերսանտը

Այսօր ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից:

Պարզվում է, որ զինծառայողը Ռուսլան Փանախովը՝ Շամքիրի շրջանից է, ծառայության է անցել անցյալ տարվա հուլիսին։ Վերջինիս հայրը լրատվամիջոցներին ասել է, որ տղան 7 ամսվա ծառայող է եղել և ծառայել է Լաչինում։

«Վերջին անգամ ես ու տղաս խոսել ենք երեկ: Նա ասաց, որ առողջ է, ամեն ինչ լավ է»,- ասել է ադրբեջանցի դիվերսանտի նա։

pakhanov
Կիսվել