Ձերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը
Ձերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը
Ձերբակալվել է Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը: Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանից։
Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, այսօր նաև նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։