Հայտնի խանութներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի
Հայտնի խանութներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ազատության պողոտայում գործող «Հրաշք» խանութ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 78-ամյա Ֆ․ Հ․-ն է։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։