Օգտակար

Ինչպես ջնջել ֆեյսբուքի էջը կամ ապաակտիվացնել այն

Ինչպես ջնջել ֆեյսբուքի էջը կամ ապաակտիվացնել այն

Հարգելի ընթերցող՝ Bavnews.am-ը մանրամասն, հերթականությամբ ցույց կտա ձեզ, ինչպես ջնջել ֆեյսբուքի էջը կամ անձնական պրոֆիլը, կամ ցանկության դեպքում ապաակտիվացնել այն։

Ինչպես ապաակտիվացնել կամ ջնջել ֆեյսբուքի պրոֆիլը

Երբ դուք ապաակտիվացնում եք ձեր պրոֆիլը, այն ժամանակավորապես հեռացվում է մարդկանց տեսադաշտից, սակայն ձեր գրառումներն ու այլ տվյալները Ֆեյսբուքում կմնան այնպիսին, ինչպիսին կա:

Դուք կարող եք կրկին օգտագործել այն վերաակտիվացնելուց հետո: Մյուս կողմից, երբ դուք մշտապես ջնջում եք ձեր ֆեյսբուքի էջը կամ պրոֆիլը, այն ֆեյսբուքից ջնջվում է անմիջապես: Դուք չեք կարող դրանք վերականգնել այլևս:

Եթե ցանկանում եք, կարող եք ներբեռնել ձեր ֆեյսբուքի տեղեկությունները՝ նախքան այն ջնջելը: Գնացեք ֆեյսբուքի Կարգավորումներ և «Ներբեռնեք ձեր տվյալները»։

1. Ձեր էջից մուտք գործեք կարգավորումներ և գաղտնիություն, այնուհետև սեղմեք կարգավորումներ (ինչպես ցուցադրված է լուսանկարում)

ջնջել ֆեյսբուքի էջը

2. Բացված պատուհանի ձախ կողմում կտեսնեք հաշիվների կենտրոն (Accounts Center)․ սեղմեք և կբացվի լուսանկարում ցուցադրված պատուհանը

facebook profile 2

3. Կատարեք հրահանգները ըստ հերթականության

facebook profile 3

4. Ընտրեք այն էջը, որը ցանկանում եք ջնջել կամ ապաակտիվացնել: Այնուհետև ստորև բացված պատուհանում ընտրեք ձեր հարմար տարբերակներից մեկը՝ ապաակտիվացնել կամ ջնջել։

ջնջել ֆեյսբուքի էջը

5. Այնուհետև կբացվի նոր պատուհան, որտեղ կհարցնի այն պատճառը, որի համար ցանկանում եք ջնջել կամ ապաակտիվացնել ձեր ֆեյսբուքի պրոֆիլը։

facebook profile 5

6. Եթե ցանկանում եք հետագայում վերաակտիվացնել ձեր պրոֆիլը ապա ընտրեք նախընտրած ժամանակահատվածը և սեղմեք շարունակել:

facebook profile 6

7. Ցանկության դեպքում կարող եք ներբեռնել ձեր էջի տեղեկությունները։

facebook profile 7

8. Վերջնական փուլում որոշեք՝ ցանկանում եք ակտիվ պահել Messenger-ը, թե ոչ: Ընտրեք շարունակել օգտագործել Messenger-ը, եթե չեք ցանկանում, որ Messenger-ն անջատվի, միանգամից սեղմեք՝ «Անջատել իմ հաշիվը»:

ջնջել ֆեյսբուքի էջը

Ինչպես ապաակտիվացնել կամ ջնջել ֆեյսբուքի էջը

Եթե ցանկանում եք ջնջել ֆեյսբուքի էջը ապա պետք է հասկանաք, որ ֆեյսբուքի էջը ջնջելը մշտական է: Դուք ֆեյսբուքից ձեր ջնջումը հաստատող էլ․ փոստի ծանուցում չեք ստանա: Ձեր էջը պարզապես կվերանա նախատեսված ամսաթվին: Համոզվեք, որ պատրաստ եք հեռացնել այն նախքան սկսելը:

1. Ձեր ֆեյսբուքյան էջից մուտք գործեք կարգավորումներ և գաղտնիություն․

facebook page 1

2. Այնուհետև սեղմեք կարգավորումներ (ինչպես ցուցադրված է լուսանկարում)

facebook page 2

3. Հաջորդիվ ընտրեք գաղտնիություն (Privacy) և սեղմեք ֆեյսբուքի էջի տվյալները (Facebook page information)

facebook page 3

4. Ընտրեք կամ ժամանակավոր ապաակտիվացնել էջը, կամ ջնջել էջը մշտական, այնուհետև սեղմեք ներքևում գտնվող շարունակել կոճակին:

facebook page 4

5. Այնուհետև կբացվի պատուհան, որտեղ կհարցնի այն պատճառը, որի համար ցանկանում եք ջնջել ֆեյսբուքի էջը կամ ապաակտիվացնել այն։

facebook page 5
Կիսվել