Ինչպես ջնջել ֆեյսբուքի էջը կամ ապաակտիվացնել այն
Ֆեյսբուքից հրաժարվելու կամ որևէ էջ մաքրելու որոշումը կարող է վերաբերել երկու տարբեր բանի՝ ձեր անձնական պրոֆիլին կամ ձեր ստեղծած Ֆեյսբուք էջին (business page)։ Այս հոդվածում կներկայացնենք երկուսի ճշգրիտ քայլերը, ինչպես նաև ապաակտիվացման այլընտրանքային տարբերակը, եթե դեռ վստահ չեք վերջնական ջնջման հարցում։
Նախքան ջնջելը՝ հաշվի առեք սա
- Ջնջումից հետո տրվում է 30-օրյա արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում կարող եք փոխել որոշումը և վերականգնել հաշիվը կամ էջը։
- 30 օրից հետո ջնջումն ամբողջովին անդառնալի է դառնում. կորչում են բոլոր հրապարակումները, հետևորդները, մեկնաբանությունները և գովազդային պատմությունը։
- Եթե ցանկանում եք պահպանել ձեր տվյալները, նախապես ներբեռնեք դրանք Կարգավորումների բաժնից («Ներբեռնեք ձեր տեղեկությունները»)։
- Facebook էջ ջնջելու համար անհրաժեշտ է ունենալ ադմինիստրատորի իրավունքներ։
Ինչպես ապաակտիվացնել կամ ջնջել ձեր անձնական պրոֆիլը
Եթե դուք ապաակտիվացնում եք ձեր պրոֆիլը, այն ժամանակավորապես հեռացվում է մարդկանց տեսադաշտից, սակայն ձեր գրառումներն ու այլ տվյալները Facebook-ը կմնան անփոփոխ, և կարող եք ցանկացած պահի վերադառնալ։ Դուք կարող եք կրկին ակտիվացնել այն ցանկացած պահի, մուտք գործելով ձեր հաշիվ։ Իսկ եթե մշտապես ցանկանում եք ջնջել ձեր պրոֆիլը, այն ջնջվում է անմիջապես 30-օրյա ժամանակահատվածից հետո, եթե չեք հեղինակել վերականգնման դիմում։
1. Ձեր էջից մուտք գործեք Կարգավորումներ և գաղտնիություն, այնուհետև սեղմեք Կարգավորումներ (այնպես ինչպես ցուցադրված է ստորև)

2. Բացված պատուհանի ձախ կողմում կտեսնեք Հաշիվների կենտրոն (Accounts Center)։ Սեղմեք և կբացվի ցուցադրված պատուհանը

3. Կատարեք հրահանգներն ըստ հերթականության

4. Ընտրեք այն էջը, որը ցանկանում եք ջնջել կամ ապաակտիվացնել. այնուհետև ստորև ցուցադրված պատուհանում ընտրեք ձեր հարմար տարբերակը

5. Այնուհետև կբացվի նոր պատուհան, որտեղ կհարցնի այն պատճառը, որի համար ցանկանում եք ջնջել կամ ապաակտիվացնել ձեր Ֆեյսբուքի պրոֆիլը

6. Եթե ցանկանում եք հետագայում վերաակտիվացնել ձեր պրոֆիլը, ապա մտեք նախընտրած ժամանակահատվածը և սեղմեք Շարունակել

7. Հաջորդ քայլում կարող եք ներբեռնել ձեր հին տեղեկությունները

8. Վերջնական քայլում որոշեք՝ ցանկանում եք ակտիվ պահել Messenger-ը, թե ոչ։ Սեղմեք շարունակել՝ ակտիվացնելու Messenger-ը, կամ, եթե չեք ցանկանում, որ Messenger-ն անջատվի, միանգամից սեղմեք «Անջատել իմ հաշիվը»

Ինչպես ջնջել Facebook (business) էջը
Եթե ցանկանում եք ջնջել Facebook էջը, ապա պետք է հասկանաք, որ Facebook-ի էջի ջնջումը մշտական է։ Ձեր էջին վերաբերող ողջ բովանդակությունը, ինչպես նաև ադմինիստրատորների կանքը, կորչում է անդառնալիորեն։ Հիշեցնում ենք, որ պատրաստ եք հեռացնել այն նախքան սկսելը։
1. Ձեր Ֆեյսբուքյան էջից մուտք գործեք Կարգավորումներ և գաղտնիություն

2. Այնուհետև սեղմեք Կարգավորումներ (այնպես ինչպես ցուցադրված է)

3. Հաջորդիվ մտեք Գաղտնիություն (Privacy) և սեղմեք Ֆեյսբուքի էջի տվյալները (Facebook page information)

4. Ընտրեք կամ ժամանակավոր ապաակտիվացնել էջը, կամ ջնջել էջը մշտական, այնուհետև սեղմեք Ներքևում գտնվող շարունակել կոճակին

5. Այնուհետև կբացվի նոր պատուհան, որտեղ կհարցնի այն պատճառը, որի համար ցանկանում եք ջնջել Ֆեյսբուքի էջը կամ ապաակտիվացնել այն

Ինչպես չեղարկել ջնջումը 30 օրվա ընթացքում
Եթե փոխել եք ձեր որոշումը 30-օրյա ժամանակահատվածում, կարող եք վերականգնել հաշիվը կամ էջը՝ պարզապես նորից մուտք գործելով ձեր տվյալներով։ Անձնական պրոֆիլի դեպքում համակարգը կառաջարկի հաստատել վերականգնումը։ Business էջի դեպքում անհրաժեշտ է մուտք գործել Կարգավորումներ և գաղտնիություն → Կարգավորումներ → Գաղտնիություն → Ֆեյսբուքի էջի տվյալներ բաժին և ընտրել «Չեղարկել ջնջումը» տարբերակը, եթե այն դեռ հասանելի է։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ տարբերություն կա ապաակտիվացման և ջնջման միջև
Ապաակտիվացումը ժամանակավոր է. ձեր տվյալները պահպանվում են, և կարող եք ցանկացած պահի վերադառնալ։ Ջնջումը 30 օր հետո դառնում է վերջնական և անդառնալի։
Կարո՞ղ եմ ջնջել էջը՝ առանց ադմինիստրատոր լինելու
Ոչ, Facebook էջ ջնջելու համար պահանջվում է ադմինիստրատորի կարգավիճակ։ Այլ դերերով (խմբագիր, մոդերատոր) օգտատերերը այս հնարավորությունը չունեն։
Ի՞նչ է պատահում իմ Instagram-ին, եթե այն կապակցված է Facebook էջին
Ֆեյսբուք էջի ջնջումն ինքնին չի ջնջում կապակցված Instagram հաշիվը, սակայն երկուսի միջև կապը (խաչաձև հրապարակումները, ընդհանուր գովազդային կարգավորումները) դադարում է աշխատել։
Եթե դեռ վստահ չեք՝ ջնջե՞լ, թե ապաակտիվացնել, ավելի անվտանգ տարբերակը ժամանակավոր ապաակտիվացումն է. այն ձեզ թողնում է հնարավորություն ամեն ինչ վերականգնել՝ առանց տվյալներ կորցնելու։
Եթե ցանկանում եք ջնջել կամ ապաակտիվացնել նաև ձեր Instagram հաշիվը, մանրամասն քայլ առ քայլ հրահանգին կարող եք ծանոթանալ այս հոդվածում։


