ՄամուլՏեսանյութ

«Ասացի ինչ ասեք, կանեմ, մենակ թողեք երեխես անցնի սահմանը». հայտնի տեսանյութի արցախցին մանրամասներ է հայտնել

«Ասացի ինչ ասեք, կանեմ, մենակ թողեք երեխես անցնի սահմանը». հայտնի տեսանյութի արցախցին մանրամասներ է հայտնել

Tert.am-ը գրում է․ Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ արցախցի տղամարդը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ հայ ազգը դավաճան ազգ է, ու պիտի վերանա այս ազգը:

Tert.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ նույն տղամարդը 44-օրյա պատերազմի ժամանակ ներկայացնում է, որ ամեն բան լավ է, ու հայերը իրենց «դուխը» չգցեն և վերջում ասում է. «Մեհրիբան, դիմացի` Զարգարյան Մհերը գալիսա»:

Մենք կապ հաստատեցինք տեսանյութերում նկարահանված Մհեր Զարգարյանի հետ, ով մեզ ներկայացրեց մանրամասները.

«Երկու տարբերակ կար, կամ լրագրողներին կանչում են ու էս վիդեոն նկարում, կամ էլ երեխուս տանում են մատաղ անեն իմ աչքի դեմը»,- ասել է նա:

Մհերը մեզ ներկայացրեց, թե ինչ պահանջ է եղել, և կոնկրետ ինչ տեքստ պետք է ասեր.

«Ինձ ասել են՝ ասեմ, որ Ադրբեջանում լավա, որ Արայիկ Հարությունյանին ասեմ դավաճան, գեներալների անունները նշեմ ու ասեմ, որ դավաճաներն իրանք են, բայց դրանք չեմ ասել, խաբել եմ, որ ոչ մեկին անունով չգիտեմ:

Ու ստիպել են, որ 3-4 անգամ կրկնեմ նույն բանը, ու եթե էդքան չասեմ իրար հետևից, երկրորդ անգամ ինձ զգուշացում չի լինելու: Ասեցի ինչ ասեք, ես կանեմ, մենակ թողեք երեխես անցնի սահմանը»,- նշեց նա:

Նա նշեց, որ իրեն և կնոջը առանձին են տարել և ստիպել նույն բանը, նշեց, որ իրենց հետ խոսել են հայերեն:

«Ինձանից լավ էին խոսում հայերեն:

Զենքը դրել էին կողքս, իմ հին վիդեոն միացրել էին, ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում, որ 44-օրյա պատերազմի օրը մատաղ պիտի անեն»,- նշեց նա:

Ըստ Մհեր Զարգարյանի, նա տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրայից մեկ այլ տղամարդու առևանգել.

«Ես առաջինը չէի, ինձանից երկու ավտո առաջ մեկին աչքիս դեմը տարան»:

Կիսվել