ՄամուլՏեսանյութ

Զոհված 19-ամյա Վանիկին այսօր վերջին հրաժեշտը տվեցին (Տեսանյութ)

Զոհված 19-ամյա Վանիկին այսօր վերջին հրաժեշտը տվեցին (Տեսանյութ)

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում այսօր վերջին հրաժեշտը տվեցին Գեղարքունիքում զոհված 19-ամյա զինծառայող Վանիկ Ղազարյանին։ Հերոսին զինվորական կարգով հուղարկավորել են Գետափ գյուղի զինվորական պանթեոնում։

«Ամբողջ գյուղը սգում է մեր հերոսի մահը, շատ դժվար է, չենք կարողանում համակերպվել։ Դեպքի օրը սովորականի պես տուն էր զանգել, խոսել ընտանիքի անդամների հետ, մի քանի ժամ հետո զոհվել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գետափ գյուղի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ օգոստոսի օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:

Վանիկը 1 տարվա ծառայող էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր քույր և եղբայր ունի։ Գյուղացիները մեզ հետ զրույցում պատմել էին, որ Վանիկը դեպքից մոտ 10 օր առաջ էր տուն եկել՝ պապիկի մահվան առիթով։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում

Կիսվեք էջում