Ադրբեջանցիները դիմել են ՀՀ կառավարությանը
Ադրբեջանցիները դիմել են ՀՀ կառավարությանը
«Հայաստանի կառավարությունը պետք է երաշխավորի մեր իրավունքների պաշտպանությունը և մեր վերաինտեգրումը։Այս մասին ասել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը նվիրված իր ելույթում, հայտնում է ԱՊԱ-ն։
«Չնայած երկխոսության մեր մշտական ջանքերին, հայկական կողմը խուսափում է այս գործընթացից, իսկ խուսափումը խոչընդոտում է գործընթացի առաջընթացին»,- նշել է նա։
Նա ևս մեկ անգամ դիմել է միջազգային հանրությանը.
«Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների վրա հիմնված մեր նպատակի իրականացումը կախված է միջազգային հանրության քաղաքական և գործնական աջակցությունից։
Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ մեզ ցուցաբերվող աջակցությունը»։