Մամուլ

«1033 համարի մեքենայի պարեկին նկատողություն արեցի, որին հակադարձեց՝ «ինձ կարելի է». Նաիրի Հոխիկյան

«1033 համարի մեքենայի պարեկին նկատողություն արեցի, որին հակադարձեց՝ «ինձ կարելի է». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի Մաշտոցի պողոտայում ընթանալիս նկատեցի, որ ոստիկանության պարեկային ծառայության 1033 համարի մեքենայի վարորդ պարեկը խոսում է հեռախոսով։ Իջեցրի ապակին ու պարեկին զգուշացրի, որ ղեկին չի կարելի խոսել հեռախոսով, ինչին հնչեց պարեկի առավել քան ցինիկ պատասխանը’ ինձ կարելի ա…

Ասացի’ շատ լավ, եթե մինչև այժմ նման օրինազանցությունների ոստիկան հեղինակների անուններ չեմ տվել, ապա հիմա կտամ անուններ ու կհասնեմ դրանց նկատմամբ պատժի, քանի որ եթե նույնպիսի խախտում անում է սովորական քաղաքացի վարորդը, միանգամից հսկայական տուգանքներ են գրվում։

Ղեկին ծխելու, ամրագոտի չգցելու, հեռախոսով խոսելու համար տուգանող պարեկներից շատերը ղեկին ծխում են, խոսում են հեռախոսով, վարում են առանց ամրագոտու։

Հետևաբար վերոնշյալ դեպքի մասին դիմելու եմ ոստիկանության ղեկավարությանը և հասնելու ծառայողական պատասխանատվության, այլապես յուրաքանչյուր վարորդ իրավունք կունենա խոսել հեռախոսով և օրինազանց ոստիկանի դեպքը դնել տուգանել փորձողների դիմաց»։

Կիսվել էջում