Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի գործողություն կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի գործողություն կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 8-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավթաշենի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 51-ամյա Ս․Գ․-ն և հայտնել, որ այդ օրը անհայտ անձը իր 9-ամյա աղջկան Դավիթաշենի դպրոցներից մեկի տարածքում խաբեությամբ տարել է դպրոցի բակ և փորձել նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված քաղաքացու տուն են այցելել ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի օպերլիազորի գլխավորությամբ։
Արդեն տեղում Ս․Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան սովորում է Դավթաշենի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեքսուալ բնույթի գործողություն կատարելու փաստով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։