Մամուլ

Խոշոր ավտովթար․ բախվել են «06»-ն ու «ԶԻԼ»-ը․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար․ բախվել են «06»-ն ու «ԶԻԼ»-ը․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում Մասիս – Ռանչպար ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Մասիս Գ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի՝ խճաքարով  բարձված բեռնատարն ու 30-ամյա Լևոն Ե․-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լևոն Ե․-ն և նրա ուղևոր Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Շողակաթ Ե․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ավագ տեսուչ Հայկ Մեծոյանն ու Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովհաննիսյանը։

zil

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ «ԶԻԼ»-ի հետևի անիվները պոկվել են ավտոմեքենայից։

Կիսվել էջում